Հաճախ տրվող հարցեր
Ամրագրման և վճարման կարգը
Միջոցառման էջի վրա սեղմեք «Գնել տոմս» կոճակը, որից հետո կբացվի նոր էջ, որտեղ կկարողանաք ընտրել և ամրագրել Ձեր նախընտրած տեղերը։ Բացված էջի վրա ընտրեք Ձեր նախընտրած տեղը կամ տեղերը։ Աջ կողմում կտեսնեք ընտրված տեղերի ցանկը։ Տեղերն ամրագրելուց հետո անհրաժեշտ է 10 րոպեի ընթացքում կատարել վճարումը։
«Վճարել» կոճակը սեղմելուց հետո կբացվի ամրագրման էջը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գնորդի անձնական տվյալները (անուն, ազգանուն, անձնագրի տվյալներ, հեռախոսահամար, էլ․ փոստ և այլն) և ընտրել վճարման նախընտրելի տարբերակը։
«Հաստատել ամրագրումը» կոճակը սեղմելով Դուք կհաստատեք Ձեր ընտրությունը և անցում կկատարեք վճարման էջ, որտեղ կկարողանաք կատարել վճարումը Ձեր ընտրած տարբերակով։
Եթե սահմանված ժամանակում վճարումը չի կատարվել, Ձեր ընտրությունն ավտոմատ կերպով չեղարկվում է և ընտրած տոմսերը նորից դրվում են վաճառքի։
Ամրագրված տոմսերի համար կարող եք վճարել պատվերի պահին կայքում հասանելի ցանկացած եղանակով՝ բանկային քարտով, PayPal վճարային համակարգի օգնությամբ, բանկային փոխանցման միջոցով, ինչպես նաև Ձեր անձնական հաշվեկշռին եղած գումարով։
Կայքում վճարումների բոլոր էջերն ապահով են և պաշտպանված, իսկ Ձեր մուտքագրած անձնական տվյալները գաղտնագրված ուղիներով անմիջապես անցնում են վաճառքը կազմակերպող ընկերությանը: Մենք ստանում ենք միայն տոմսերի գնման հաստատումները։
Ձեր քարտի տվյալները մեր համակարգում չեն պահպանվում (բացառությամբ վերջին 4 թվանշանների, որոնք պահպանվում են նույնականացման համար), ուստի Ձեր տվյալների միջոցով որևէ մեկին նույնականացնելու հնարավորությունը բացառվում է:
Վճարումը կատարելուց անմիջապես հետո էլ․ փոստի Ձեր նշած հասցեին կստանաք անհատական QR կոդ պարունակող էլեկտրոնային տոմսերը։
Ձեռք բերված տոմսերը պահպանվում են նաև «Իմ պատվերները» բաժնում, որը գտնվում է կայքի վերևի աջ մասում։ Բաժնում պահպանվում է նաև նախկին ամրագրումների ողջ պատմությունը։
Միջոցառման մեկնարկից երեք ժամ առաջ բացվում են տոմսարկղը և համերգասրահի մուտքը։ Միջոցառման վայր հասնելուն պես անհրաժեշտ է աշխատակցին տրամադրել QR կոդ պարունակող Ձեր տոմսը։
Խնդրում ենք Ձեզ հետ վերցնել անձը հաստատող այն փաստաթուղթը, որն օգտագործել եք տոմսերը ձեռք բերելիս։ Աշխատակիցը կարող է պահանջել այն Ձեր ինքնությունը ստուգելու նպատակով։
Համերգների համար հասանելի են «Ընկերներիս հետ» փաթեթներ: Անհրաժեշտ է նայել տվյալ միջոցառման էջը կամ կապ հաստատել tickets@hayafest.com էլ. հասցեով:
Ամրագրումը փոփոխելը և չեղարկելը
Անկախ նրանից, թե ինչու չեք կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, Ձեր տոմսերն ինքնըստինքյան չեղարկվում են և դրանց գումարը ՉԻ վերադարձվում:
Միջոցառման չեղարկման դեպքում Դուք կտեղեկացվեք դրա մասին, և Ձեր գումարը ամբողջությամբ կվերադարձվի Ձեզ:
Լրացուցիչ տեղեկություններ
Միջոցառմանը վերաբերող ողջ տեղեկատվությունն արդեն իսկ տեղադրված է փառատոնի կայքում։ Այնտեղ կարել է գտնել միջոցառման համապարփակ նկարագիրը՝ ամսաթվերը և ժամերը, դահլիճների սխեմաներն ու նկարագրերը, միջոցառումների հասցեները, հասանելի տեղերի քանակը և տոմսերի արժեքը:
Հասանելի բոլոր տեղերը կարելի է տեսնել համերգասրահի քարտեզի վրա՝ տոմսերի ամրագրման էջում։ Եթե հասանելի տեղեր չկան, ապա բոլոր տոմսերն արդեն վաճառվել են։
Վճարումն իրականացնելուց անմիջապես հետո գնման ծանուցումն ուղարկվում է էլ․ փոստի Ձեր հասցեին։ Եթե չեք ստացել նամակը, խնդրում ենք ստուգել դրա առկայությունը Ձեր փոստարկղի «Spam» կամ «Junk Mail» բաժիններում։ Հնավոր է, որ ամրագրման ընթացքում էլ․ փոստի հասցեն սխալ եք մուտքագրել։
Ձեր տոմսերը կարող եք գտնել «Իմ պատվերները» բաժնում։
Ամեն շաբաթ մենք էլ․ փոստի միջոցով տարածում ենք մեր սպասվող միջոցառումների ցանկը։ Եթե բաժանորդագրվել եք նորություններին, դրանք ավտոմատ կերպով կուղարկվեն էլ․ փոստի Ձեր հասցեին։ Կայքում օգտահաշիվ չունեցող այցելուները կարող են նորություններին բաժանորդագրվել «Բաժանորդագրություն» բաժնում։
Հետադարձ կապ
ՀԱՅԱ ՓԱՌԱՏՈՆ
Հասցե՝ 19/1 Sayat-Nova Avenue, Yerevan 0001, Armenia
Հեռ.՝ +374 77 805687
Էլ. հասցե՝ info@hayafest.co
Կայք՝ www.hayafest.com